Արտաքին 5 տարի առաջ - 09:37 18-09-2021

Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից՝ սուզանավերի գործարքի խզումից հետո

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին՝ սուզանավերի գործարքի խզումից և AUKUS դաշինքի ստեղծումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանրապետության նախագահի խնդրանքով ես որոշեցի անհապաղ հետ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր երկու դեսպաններին՝ խորհրդակցությունների համար»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հաղորդագրության մեջ:

Նախարարն ընդգծել է, որ սա բացառիկ որոշում է, որը կապված է Ավստրալիայի և ԱՄՆ-ի սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների հետ:

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հաստատել էր, որ երկիրը դուրս է գալիս ֆրանսիական Naval Group ընկերության հետ կնքած սուզանավերի վերաբերյալ պայմանագրից: Նրա խոսքով, երկիրն այլևս չի շարունակելու սովորական Attack դասի սուզանավերի ծրագիրը: Սա հանգեցրել է Ավստրալիայի ՌԾՈՒ համար ֆրանսիական 12 դիզելային էլեկտրական սուզանավերի բազմամիլիարդանոց պայմանագրի խզմանը: Ֆրանսիացի քաղաքական գործիչներն արդեն ՆԱՏՕ-ից դուրս գալու կոչեր են անում, իսկ երկրի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը Փարիզի և Կանբերայի միջև կնքված 66 միլիարդ դոլարանոց գործարքի խզումը որակել է որպես «հարված թիկունքից» և ասել, որ «դաշնակիցներն այդպես չեն վարվում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր