Արտաքին 6 ամիս առաջ - 12:17 23-02-2026

ԵՄ-ն չի կարողանա համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը. Կալլաս

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը խոստովանել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ նախարարական հանդիպմանը ժամանելուն պես, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, մենք քննարկելու ենք պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Տեսնում եք, որ այսօր առաջընթաց չի լինի, բայց մենք ջանքեր կգործադրենք», - հայտարարել է նա։ - «Մենք կլսենք բոլոր առարկությունները և կմտածենք, թե ինչ կարելի է անել»։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ամեն ինչ անում է պատժամիջոցներն առաջ մղելու համար, աշխատում է այն երկրների հետ, որոնք արգելափակում են դրանք, սակայն շատ կոշտ հայտարարություններ է լսում այդ երկրներից։

«Ես չեմ կարծում, որ նրանք այսօր փոխեն իրենց դիրքորոշումը», - նշել է Կալլասը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան