Արտաքին 7 ամիս առաջ - 13:43 22-02-2026

ԱՄՆ-ն տարհանում է զինծառայողներին Կատարի և Բահրեյնի իր ռազմակայաններից. NYT

Միացյալ Նահանգները մասամբ դուրս է բերել իր զորակազմը Կատարի և Բահրեյնի ռազմակայաններից՝ զգուշանալով Իրանի պատասխան հարվածից։

Այս մասին տեղեկացրել է The New York Times-ը (NYT)։

Պարբերականի տվյալներով՝ տարհանումն իրականացվում է Իրանի հետ փոխհարաբերություններում լարվածության աճի, ինչպես նաեւ հակամարտության թեժացման ռիսկերի հետ կապված։

Նշվել է, որ հարյուրավոր զինվորականներ հեռացել են Կատարի Ալ-Ուդեյդ կայանից, ինչպես նաև Բահրեյնի օբյեկտներից, որտեղ տեղակայված է ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։ Այդ օբյեկտներում ընդհանուր առմամբ 30-40 հազար ամերիկացի զինծառայող է գտնվում։

«Ըստ երևույթին, սա շատ ավելի երկարատեւ հակամարտության պատրաստություն է»,- հայտնել է Կատոնի ինստիտուտի փորձագետ, Պենտագոնի նախկին աշխատակից Քեթրին Թոմփսոնը NYT-ի հետ զրույցում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց