Արտաքին 7 ամիս առաջ - 16:17 21-02-2026

Կուբան կանգնած է հումանիտար աղետի առաջ

Կուբայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի թուլացած առողջապահական համակարգը փլուզման եզրին է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարումների արգելափակումից առաջ էլ կղզու առողջապահական համակարգը ​​ճգնաժամի մեջ էր, ինչպես նաև տնտեսությունը։

Պարագաների և դեղորայքի պակասը զգացվում էր վաղուց, բայց հիմա իրավիճակը հասել է կրիտիկական կետի։

Կուբայի իշխանությունները հայտնում են, որ շտապօգնության մեքենաները դժվարանում են վառելիք գտնել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, իսկ էլեկտրաէներգիայի անընդհատ անջատումներն ավելի են վատթարացրել հիվանդանոցների գործունեությունը։
Կուբայի օդանավակայաններից կենսականորեն կարևոր պաշարներ մատակարարող չվերթները դադարեցվել են, քանի որ Հավանան այլևս չի կարող վառելիքով լիցքավորել ինքնաթիռները։

Մասնագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ էմբարգոն Կուբան ընկղմում է մարդասիրական ճգնաժամի մեջ և կոչ են անում աշխարհի առաջնորդներին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Կուբայի առողջապահության նախարար Խոսե Անխել Պորտալ Միրանդան հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են ոչ միայն երկրի տնտեսությանը, այլև մարդկանց անվտանգությանը։

«Դուք չեք կարող վնասել երկրի տնտեսությանը՝ առանց ազդելու նրա բնակիչների վրա։ Այս իրավիճակը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը», - ասել է Կուբայի առողջապահության նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում