Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 19:40 19-02-2026

ԵՄ հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության դեսպանությունը:

«Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը։

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին:

Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա:

Քննարկումների առանցքում էին տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։

Առաջնահերթ ուշադրություն հատկացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությանը և դրա՝ «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ համադրելիությամբ արդյունավետ իրականացմանը: Սահմանվեցին ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակները՝ համատեղ նախանշված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար՝ որպես համատեղ հետաքրքրություն կարևորելով տնտեսական կայունության ամրապնդումը և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորությունների ստեղծումը:

Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը, ներառյալ 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը, որն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր Հանձնակատար Մարթա Կոսի կողմից։

Միաժամանակ վերահաստատվեց Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը»,- ասված է ԵՄ դեսպանության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց