Ներքին 7 ամիս առաջ - 15:50 19-02-2026

Անընդունելի է, որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է այլ մայրաքաղաքներում որպես փոխհատուցում կամ զիջում․ ՊԿ

Միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունները Ուկրաինայի հարցով հնարավոր համաձայնագրում Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ, փաստում են, որ Հայաստանի ապազավթումն ու ազատագրումն այլևս գլոբալ օրակարգ է։ Ռուսաստանին ուղղված ԵՄ պահանջը Հայսատանից ռուսական զորքերի դուրսբերման մասին կազատի հորինված վախերով կաշկանդված ՀՀ քաղաքական ու պետական գործիչներին։

Պահպանողական կուսակցությունը ողջունում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դադարեցմանն ուղղված այս գործընթացը, սակայն անընդունելի է համարում, երբ Հայաստանի ճակատագիրը որոշվում է այլ մայրաքաղաքներում՝ որպես փոխհատուցում կամ զիջում։ Հայաստանը պիտի լինի այս գործընթացի թելադրողը, ակտիվ մասնակիցը։ Այս պարագայում ՀՀ իշխանության լռությունն ու կրավորականությունը կորակվի հանցավոր անգործություն անկախության, ժողովրդավարության, քաղաքակրթության նկատմամբ։

Պահպանողական կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանությունից դադարեցնել կրավորական սպասումը, թե երբ գերտերությունները կպայմանավորվեն մեր փոխարեն։ ՀՀ իշխանությունը պարտավոր է անհապաղ նախաձեռնել ՀՀ-ից ռուսական ռազմակայանի և զորքերի դուրս հրավիրման իրավական-քաղաքական սեփական գործընթացը սեփական ժամանակացույցով՝ այն դարձնելով ՀՀ ինքնիշխան կամքի արտահայտություն, ոչ թե միջազգային սակարկության առարկա։

Պահպանողական կուսակցություն
19 փետրվարի, 2026թ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում