Արտաքին 7 ամիս առաջ - 19:22 18-02-2026

Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա

Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:

«Դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինա դադարեցվել է և չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիները չեն վերականգնել նավթի մատակարարումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով», - ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն, որի հայտարարությունը տարածել է «M1» հեռուստաալիքը:

Ընդ որում TASR գործակալությունը, հղում անելով Սլովակիայի վարչապետի հայտարարությանը, գրում է, որ այդ երկիրը ևս դադարեցրել է դիզվառելիքի մատակարարումը Ուկրաինա:
«Եթե Զելենսկուն թվում է, որ դա ոչ մի արժեք չունի ու իրեն պետք չէ՝ ապա մենք կարող ենք որոշում կայացնել և հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից», - հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Բրոդի» գծային արտադրա-դիսպետչերական կայանում ստեղծված իրավիճակի պատճառով Հունգարիան և Սլովակիան դադարել են նավթամթերք ստանալ «Դրուժբա» խողովակաշարով։

Հունգարիա և Սլովակիա նավթը տարանցվում է բելառուսական Մոզիրից ուկրաինական Բրոդի ձգվող խողովակաշարով։

Նավթի առաքումը դադարեցվել է Ուկրաինայի պահանջով՝ խողովակաշարի վրա տեղի ունեցած միջադեպից հետո։ Ուկրաինայում նավթի տարանցմամբ զբաղվող «Ուկրտրանսնաֆտ» ընկերության ղեկավարությունը հրաժարվել է թույլատրել իր երկրի տարածքով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա. գործընթացը վերսկսելու տեխնիկական հնարավորություն առկա է, սակայն չկա ընկերության ղեկավարության համապատասխան որոշումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում