Արտաքին 8 ամիս առաջ - 21:24 18-02-2026

Իսրայելի նախկին վարչապետը Թուրքիան անվանել է նոր ռազմավարական սպառնալիք

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթն ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովում հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով՝ այն ներկայացնելով որպես Իսրայելի համար աճող ռազմավարական մարտահրավեր։

Բեննեթը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան դառնում է անկասելի և վերածվում է Իսրայելի համար նոր ռազմավարական սպառնալիքի։ Նա Թուրքիան բնութագրել է որպես «ազդեցիկ և բարդ մրցակից»՝ընդգծելով, որ Իսրայելը չպետք է անտեսի Անկարայի աճող ազդեցությունը տարածաշրջանում։

Բեննեթի խոսքով՝ Թուրքիան, Կատարը և Պակիստանը համագործակցում են՝ ուժեղացնելով իրենց դիրքերը մուսուլմանական աշխարհում, այդ թվում միջուկային կարողությունների համատեքստում։

Նա պնդել է, որ նման համագործակցությունը կարող է նպաստել Իսրայելի շուրջ «շրջափակման» մթնոլորտի ձևավորմանը։

«Նոր թուրքական սպառնալիք է հասունանում, և մենք պիտի միասնական պատասխան տանք»,- հայտարարել է նախկին վարչապետը։

Միաժամանակ Բեննեթը քննադատել է Իսրայելի գործող իշխանություններին՝ պնդելով, որ երկիրը ներքաղաքականորեն բաժանված է և անհրաժեշտ է նոր առաջնորդություն։ Նա հայտարարել է, որ պատրաստ է «նոր էջ բացել» և Իսրայելին ավելի հզորացնել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց