Արտաքին 8 ամիս առաջ - 21:39 18-02-2026

Ֆրանսիական ընկերությունները Թուրքիայում 5 մլրդ եվրոյի ներդրումներ կանեն

Օրերս տեղի է ունեցել Թուրքիա-Ֆրանսիա համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի 8-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Նիստին մասնակցել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը և Ֆրանսիայի արտաքին առևտրի և տնտեսական գրավչության հարցերով նախարար Նիկոլա Ֆորիսյեն։

Ֆորսիյեն նշել է, որ ֆրանսիական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել թուրքական շուկայի նկատմամբ։ Ըստ նրա՝ ֆրանսիական ընկերությունները Թուրքիայում երկարաժամկետ ներդրումային ռազմավարություն են իրականացնում և 2020-2024-ի ընթացքում արվել է 3.6 մլրդ եվրոյհի ներդրում, իսկ 2027-ին նախատեսվում է մինչև 5 մլրդ եվրոյի ներդրում։

Նա հավելել է, որ 2025-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է 24 մլրդ եվրոյի և առևտրային հարաբերությունները կայուն կերպով աճում են ու տնտեսական համագործակցությունը շարունակում է աճել։

Ֆորիսյեն նաև հավելել է, որ Ֆրանսիայի պետական ​​ներդրումային բանկը «BPIfrance»-ը Թուրքիային տրամադրել է 1.8 մլրդ եվրոյի ֆինանսավորում ու դրա շրջանակներում կիրականացվեն 150 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագրեր «Limak Holding»-ի և 50 մլն եվրոյի «Rönesans Holding»-ի հետ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց