Արտաքին 8 ամիս առաջ - 16:20 18-02-2026

Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. Զախարովա

Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին:

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ) ընկերության կառավարման ներքո, և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները. «Հավանաբար, Երևանում մոռացել են այդ մասին։ Ռուսաստանը զգալի միջոցներ ու ներդրումներ է ներդնում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնեին նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են արտահայտվել այս թեմայով», ասել է Զախարովան:

Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ, ընդհակառակը, ստեղծում են դրանք։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց