87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 9 ամիս առաջ - 21:56 17-02-2026

Թբիլիսին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. Կավելաշվիլի

Վրաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. այս մասին այսօր Վրաստանի խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Նախագահի խոսքով՝ Թբիլիսին արդեն իսկ մշակել է հատուկ «Գործընկերության ճանապարհային քարտեզ», որտեղ մանրամասն ներկայացված են երկու երկրների շահերը։ Կավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի և ԱՄՆ նոր վարչակազմի տեսլականները շատ հարցերում համընկնում են։

Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը բավականին կոշտ է արտահայտվել Եվրոպական միության հասցեին՝ մեղադրելով Բրյուսելին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։

«Գաղտնիք չէ, որ հատկապես Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր եվրոպական բյուրոկրատիան կոպտորեն միջամտում է մեր երկրի ներքին գործերին և գործում երկակի ստանդարտներով: Թվում է, թե նրանք դեռևս չեն հաշտվել այն փաստի հետ, որ Վրաստանը ինքնիշխան, անկախ պետություն է»,- հայտարարել է նա:

Կավելաշվիլին շեշտել է, որ արևմտյան գործընկերները պետք է ընդունեն Վրաստանի՝ որպես արժանապատիվ և ինքնիշխան պետության կարգավիճակը, որը առաջնորդվում է բացառապես սեփական ազգային շահերով: