Ուղիղ եթեր
Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 17-02-2026

Օրակարգ. Նիկոլ Փաշինյանը նվաստացման սիմվոլ է. Միհրդատ Մադաթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Միհրդատ Մադաթյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Վեհափառ հայրապետի նկատմամբ հարուցված քրեական գործի և հանրապետությունից նրա ելքն արգելելու շարժառիթների, նախկին նախագահներին և օլիգարխներին քաղաքականությունից անվերադարձ «դուրս շպրտելու» Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Միքայել Սրբազանի և քաղաքացուն նսեմացրած ու խոշտանգած ոստիկանի նկատմամբ միևնույն խափանման միջոցը կիրառելու բարոյականության, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, արտաքին դերակատարների կողմից գործող իշխանությանը ցուցաբերվող աջակցության, դրան հակազդելու ճանապարհների, իշխանափոխությունից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին հայրենադարձելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Միհրդատ Մադաթյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը նվաստացման սիմվոլ է։

«ՔՊ-ն ինքը իրենով էդ ուղղակի ինչ-որ ուսապարկեր, շատ լավ է այդ բնորոշումը տվել, չեմ հիշում՝ իրանցից մեկը տվեց չէ (Վահագն Ալեքսանյանը), հա, ուսապարկերի հավաքածու է, որտեղ տեղերը փոխելուց ոչ մի բան չի փոխվում։ Գումարելիների տեղերը փոխելուց ոչինչ չի փոխվում. Կոնջորյան Հայկը կլինի երրորդ տեղում, թե յոթերորդ, թե տասնութերորդ, դրանից ոչ մի բան չի փոխվում ու դրա տեղը կգա չգիտեմ Հռիփսիմե Փանոսյանը, դրանից ոչ մի բան չի փոխվելու, որովհետև ոչ էն անուն ազգանունն է ինձ որևէ բան ասել առ այսօր, ոչ այս անուն ազգանունն է ինձ որևէ բան ասում առ այսօր։ Ոչ մի բան չի ասում ինձ, սա է ամբողջ խնդիրը, խոսում են այն, ինչը որ ասում է Նիկոլ Փաշինյանը և այլն:

Ես կրկնում եմ՝ ցուցակը և մնացած բոլոր բաները այս փուլում որոշիչ դեր չեն ունենալու: Որոշիչ դեր ունենալու է այսօրվա դրությամբ կոնսենսուս մինուս մեկի գաղափարը: Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտության, նվաստացման, պատերազմի սիմվոլ, որը գալիս է, բայց արտաբերում է խաղաղություն բառը, ես կրկնում եմ, ժողովուրդ, եկեք մի րոպե պատկերացրեք, որ դուք ձեր հարևանին լավ ծեծել եք, տունը ձեռքից առել եք, դուք էլ խնդիր ունե՞ք էդ մարդու հետ։ Իհարկե ոչ: Սա է սաղ խնդիրը»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին չի վերարտադրվելու։

Մեր զրուցակիցը վստահ է, որ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության ու նրա ստերի՝ ՔՊ-ն ընտրություններում անցողիկ շեմն էլ չի հաղթահարի։

Մանրամասները՝ հարցազրույցում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին