Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 16-02-2026

Զարթնեք, ձեր օջախը քանդում են․ բարոյական չէ, որ Վեհափառի դեմ գործ են հարուցել․ հարցում

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։

Նրա ելքը Հայաստանից արգելվել է։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ շրջանակներ փորձում են կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել, և ինքը դա թույլ չի տա։ Փաստաբան Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղի ունեցածը բնութագրել է որպես «ամոթի գործողություն»՝ այն համարելով ուղիղ միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Բարոյակա՞ն է, որ Վեհափառի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քանի որ նա կարգալույծ է արել Փաշինյանին միացած նախկին Գևորգ Սրբազանին»։

Քաղաքացիների արձագանքները շատ տարբեր էին։

Մի կին, Փաշինյանին ակնարկելով, վրդովված ասաց․ «Ղալաթ ա անում, թաղեմ իրան էլ, սաղ էդ իրա խմբին էլ, դրանք մարդ չեն»։

Մեկ այլ կին նշեց․ «Էս երկրում ոչինչ բարոյական չի»։

Մի տղամարդ կոչ արեց քաղաքացիներին․ «Ժողովուրդ ջան, զարթնեք, քանդում են ձեր օջախը»։

Կային նաև այլ կարծիքներ։

«Լավ են արել, որովհետև բոլորն էլ անշնորհք, կաշառակեր ժողովուրդ են»,- ասաց մի կին։

Մեկ այլ տղամարդ պատմեց իր անձնական ցավի մասին․ «Ես հիմա մտածում եմ իմ տղու քրեական գործերը բացահայտեմ։ Երկու տարի առաջ են սպանել, ես մինչև հիմա իմ տղու գործերով եմ զբաղված»։

Մեկ այլ հարցված իրավիճակին այլ բնութագիր տվեց․ «Աննորմալություն ա, էդի երկիր չի»։

«Թող աշխատեն, սրանք եկեղեցուն չկպնեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով