Ներքին 6 ամիս առաջ - 18:00 13-02-2026

ԵՊՀ ռեկտորի տրամաբանությամբ, «Իզմիրլյան» ԲԿ-ում գործողություններն ապօրինի են

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով Oragir.News-ի այն նյութին, որ ԵՊՀ-ն մոտ 500 միլիոն դրամի պակասորդ ունի, իր ղեկավարած կառույցի ֆինանսատնտեսական վիճակը բնութագրեց որպես կայուն և բարվոք՝ հենվելով աուդիտի դրական եզրակացության վրա։

Այսինքն՝ ըստ նրա տրամաբանության, եթե կա անկախ աուդիտի դրական եզրակացություն, ապա կառույցի գործունեության մեջ լուրջ իրավական կամ ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել, և պետական միջամտության համար հիմքեր պարզապես չկան։

Եթե ընդունում ենք, որ պաշտոնատար անձի ներկայացրած փաստարկը ճիշտ է, ապա նույն չափանիշը պետք է կիրառվի նաև այլ կառույցների նկատմամբ։ Մասնավորապես՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի դեպքում, որտեղ նույնպես առկա է աուդիտորական դրական եզրակացություն։

Եվ եթե դրական աուդիտը նշանակում է, որ կառույցը «մաքուր» է, ֆինանսները կարգին են, և ոչ մի մեղադրանք չի կարող հնչել, ապա նույն տրամաբանությամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էլ ամեն ինչ նորմալ է։





Սակայն ինչի ենք ականատես լինում այսօր․ վաղ առավոտից ԱԱԾ-ի և ՔԿ-ի աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Առգրավվում են համակարգիչներ, մտնում են տնօրենի և փոխտնօրենի աշխատասենյակներ՝ ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Այստեղ առաջանում է տրամաբանական հակասություն։ Եթե աուդիտի դրական եզրակացությունը ԵՊՀ-ի դեպքում բավարար հիմք է կառույցի գործունեությունը օրինական և թափանցիկ գնահատելու համար, ապա ինչո՞վ է տարբերվում իրավիճակը «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ իրավապահ մարմինների՝ ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի և այլ կառույցների իրականացրած գործողությունները, եթե դրանք հակասում են աուդիտով հաստատված տվյալներին, առնվազն հարցականի տակ են դրվում։

Այսինքն՝ եթե համադրում ենք վերոնշյալը, ստացվում է՝ ըստ ՔՊ-ական ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի` իրավական համակարգի գործողություններն ապօրինի են։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի