Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:57 11-02-2026

Դուք հայ զինվորին ներկայացրիք որպես դասալիք, տկար, խոցելի, դուք սպանեցիք մի ոսկե սերունդ, որ հասնեք ձեր նպատակին

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ, Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ, «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Մինասյանը գրում է․

«- Օհ, երանելի օրեր, երանելի դեպքեր ու դեմքեր, որ այսօր անտեսում են: Այսօր հաշվի չեն առնում մեր երեկվա արածները, ապերախտ են, մոռացել են, ուրանում են, մոռանում են, որ…

Քանի-քանի բլուրներ, տարածքներ ազատագրողներ մնացին անանուն, նահատակվեցին, բայց չնահանջեցին, մարտիրոսվեցին, բայց չնահանջեցին:

Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, դուք էս ի՞նչ արեցիք:
2020թ. տավուշյան դեպքերին մեկ բարձրունքի համար 72 հոգու «Մարտական խաչի» ասպետ դարձրեցիք:

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում այդ 72 «Մարտական խաչ»-ի ասպետները որտե՞ղ կռվեցին, ո՞ր սահմանը անառիկ պահեցին, ի՞նչ բլուրներ ազատագրեցին, ի՞նչ քաջագործություններ կատարեցին:

Ինչո՞ւ մեկ բլուրով նսեմացրիք հերոսական ճանապարհ անցած հայ զինվորի փառքն ու պատիվը:
Դուք ոգեղենը դարձրեցիք փողեղեն:
Դուք ոգեղենը դարձրեցիք մեդալեղեն:

Դուք ձևի ու բովանդակության մեջ նախապատվությունը տվեցիք ձևին:
Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, դուք էս ի՞նչ արեցիք:

Դուք հոգու և ոգու մարմնացումից անցում կատարեցիք ձևի մարմնացմանը, ստի մարմնացմանը, կեղծիքի մարմնացմանը:

Դուք հայ զինվորին ներկայացրիք որպես դասալիք, տկար, խոցելի, գլուխ պահող, անարի: Դուք սպանեցիք, ամուլացրիք մի ոսկե սերունդ, որ հասնեք ձեր նպատակին:

Դուք մեղք եք, տղերք, դուք մեղք եք, խղճում եմ ձեզ: Երբ տեսակցության ժամանակ որդիներս պատմեցին արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ելույթը, ով խոսում է ձեր էպոսի մասին, որ պետք է կոչվի «Ցռան Վերգո»։

Ի դեպ սրբազանը շատ ճիշտ է, և ես համակարծիք եմ։ Ակամա հիշեցի հրաշալի գրականագետ, բանաստեղծ Թադևոս Տոնոյանի բանաստեղծությունն, որը շատ հարիր է ձեր վերջին ութը տարվա գործելաոճին: Ստորև վերոնշյալ բանաստեղծությունը, գրված 2022թ.-ին:

Պալատական ծաղրածուի ուղերձը պալատական երեսփոխանին․ Ա՜յ մեծարգո Ցռան Վերգո, Վզիդ փողկապ, Կամքդ պողպատ, Երես առած երեսփոխան, Ինչ արժե քո մի կոճակը՝ Վրան այծի չոր կճղակը, Այ մեծարգո Ցռան Վերգո, Միշտ բաց վերքով Հայոց բախտը մտքով հերկող, Սոխա՜կ երգող, Հավերժ կերկոխ: Պատգամավոր Զո՛հ կամավոր, Այ Կոզբադին, Խալխին դեմ ես տվել պատին: Հերիք չեղավ էս խեղճ ազգի միսը ծամես, Կերած հացը քթից բերես, Մեծ-մեծ փրթես, սուս-փուս ուտես: Քոնը ասես, մեզ չլսես, Հե՞ր ես քաշել խալխի վրա հանկարծակի Թույն կեծակին՝ Սուրդ փտած, ժանգոտ բերան, Բայց խոսքերդ լերան-լերան, Անունիցդ չե՞ս ամաչում, Սասնա Դավթին չե՞ս ճանաչում, Որ կանգնել ես էս մեյդանում, Խոսք ես բերում, խոսք ես տանում: Ախր ԱԺ-ն ինչի՞ն է քո, Այ մեծարգո Ցռան Վերգո»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում