Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 11-02-2026

Մենք պիտի հզորանանք ու մեր հույսը մեր վրա պիտի դնենք, ուրիշ ոչ մեկի․ հարցում

Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով TRIPP ծրագրի մասին, ասել է, որ հաշվարկն այնպիսին է, որ ներդրումները պետք է հետ գնվեն, շահույթ պետք է լինի։

«ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու։ TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ-ում։ Հայաստանում և Ադրբեջանում սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում»,-նշել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ TRIPP-ով Ամերիկան 100 տարով երաշխավորում է Հայաստանի գոյությունը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի հարցում համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ոչ մեկի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անհնար է Նիկոլ Փաշինյանի ասածի հետ համաձայն լինել։ «Իհարկե ոչ։ Ոնց կարելի ա իրա ասածի հետ համաձայն լինել։ Ինքը էսքան ժամանակ մի ճիշտ բան չի ասել։ Ինչ նախընտրական խոստում, որ տվել ա՝ սուտ ա։ Թրամփը լավ կենաց էր ասել, Փաշինյանն ու Ալիևն էլ տակը ստորագրեցին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մենք միայն մեզ վրա պետք է հույս դնենք։ «Ես գտնում եմ, որ մենք մեր մեջ ուժ պիտի ունենանք, մեր հույսով, մեզանով ապրենք, մեզանով արարենք՝ առանց որևէ հույս կապելու որևէ մեկի հետ։ Երբ որ մենք ուժեղ լինենք, հզոր լինենք, մեզ հետ հաշվի կնստեն»,- ասաց նա։

«Կապ չունեմ քաղաքականության հետ, վատ բան չեմ ուզում ասեմ, լավն էլ՝ ասելիք չունեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր