Ներքին 6 ամիս առաջ - 13:00 10-02-2026

ԵՊՀ ղեկավարությունը չի կարողանում գտնել 21521 գրքի գնահատող

Երեկ ԵՊՀ ՔՊ–ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Oragir.News-ի հրապարակմանը՝ ըստ էության գրելով միայն, որ ԵՊՀ–ն դեֆոլտի շեմին չէ, բայց բնականաբար չհերքելով մոտ 500 միլիոն դրամի վնասը։ ՔՊ–ական գործիչը հղում էր տվել ԵՊՀ աուդիտին՝ ասելով, որ աուդիտորական ընկերությունը ԵՊՀ գործունեությանը դրական եզրակացություն է տվել։

Սակայն եթե ծանոթանանք ֆինանսական հաշվետվություններին և աուդիտորական եզրակացությանը, ապա շատ հետաքրքիր փաստեր կգտնենք։

Օրինակ՝ պարզվում է՝ ԵՊՀ–ն խնդիր ունի իր ունեցած գրքերը գնահատելու հետ։

21֊րդ դարը, երբ որևէ մեկին «գտնելը» եթե ոչ վայրկյանների, րոպեների հարց է, պարզվում է՝ ԵՊՀ ղեկավարությանը չի վերաբերում։

Ընթերցում ենք ֆինանսական հաշվետվություններ և աուդիտի եզրակացությունից հատվածը, որից պարզվում է, որ ԵՊՀ–ում չեն կարողանում գտնել 21521 գրքի համար գնահատող (ֆոտո), և առաջանում է հարց․ եթե այս դարում գրքի գնահատող չեն կարողանում գտնել, ապա ինչո՞ւ է համալսարանի ղեկավարությունը տարեկան 183 միլիոն դրամ աշխատավարձ ստանում, այն էլ 14 միլիոնով ավելի նախորդ տարվա համեմատ, երբ դեռ բուհը վնասով չէր աշխատում։


Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան