Արտաքին 6 ամիս առաջ - 13:17 09-02-2026

Սեգուրոն հաղթում է Պորտուգալիայի նախագահական ընտրություններում

Սոցիալիստական ​​կուսակցությունից թեկնածու Անտոնիու Խոսե Սեգուրոն հաղթանակ է տանում Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։

Քվեների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո նա ստացել է 66,14% ձայն։ Սեգուրոյի մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Chega!» («Բավական է») կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրան, ստացել է ընտրողների ձայների 33,86%-ը։

Պորտուգալիայի աջ կենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Սեգուրոի հետ «դրական և կառուցողական» համագործակցության։

Անդրե Վենտուրայի «Չեգա» կուսակցությունը ստեղծվել է 2019 թվականին և այժմ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժն է։

Առաջին փուլում Սեգուրոն ստացել էր ձայների 31.1%-ը, իսկ Վենտուրան՝ 23.52%-ը։ Թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել հաղթելու համար անհրաժեշտ 50%+1 ձայների քանակը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան