Արտաքին 9 ամիս առաջ - 16:32 08-02-2026

Հնդկաստանի խոշորագույն ընկերություններից մեկը կարող է սկսել ադրբեջանական գազ գնել. ԶԼՄ

Հնդկական նավթագազային Bharat Petroleum խոշոր ընկերությունը բանակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ՝ հեղուկ նավթագազի գնումների շուրջ։

Այս մասին The Hindu պարբերականին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Տ. Վ. Պանդիանը։

Պանդիանը նաև նշել է, որ Bharat Petroleum-ը հայտարարել է մրցույթ՝ ԱՄՆ-ից հեղուկ գազի ներմուծման համար։

«Մերձավոր Արևելքում կոնֆլիկտ է ընթանում։ Իսկ եթե Հորմուզի նեղուցը փակվի, ի՞նչ ենք անելու։ Այս [հայտարարված մրցույթը] մեր մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակների մաս է կազմում»,- ասել է նա։

Պանդիանը պարզաբանել է, որ ԱՄՆ-ից հեղուկ նավթագազի մատակարարումներից Չինաստանի հրաժարումը հնարավորություն է տալիս Հնդկաստանին այն ստանալ ավելի ցածր գներով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է