Ներքին 8 ամիս առաջ - 21:39 05-02-2026

Արամ Ա Վեհափառը ԵՄ-ի կրոնական պատասխանատուի հետ հանդիպում է անցկացրել

Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Այսօր երեկոյեան՝ Հինգշաբթի, 5 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Եւրոպական Միութեան կրօնք եւ պետութիւն յարաբերութեանց պատասխանատու դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Յունաստանի դեսպանուհի Տեսփինա Քուքուլոփուլուի:

Ալեքսանտրիս իր պաշտօնին առնչուած յատուկ առաքելութեամբ Լիբանան այցելած էր, Միջին Արեւելեան այլ երկիրներու այցելութեանց շարքին:

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին, Վեհափառ Հայրապետը ընդառաջելով իր հիւրին արծարծած շարք մը հարցերուն՝ իր տեսակէտները պարզեց յատկապէս ներկայ ընկերութեան կեանքին մէջ կրօնքի դերակատարութեան, կրօնք-քաղաքականութիւն յարաբերութեան եւ կրօններու միջեւ գործակցութեան զանազան երեսներուն մասին: Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ անհրաժեշտ է ընդհանրացումներէ խուսափիլ եւ հարցերը քննել տուեալ ընկերութեան կեանքի շրջագիծէն ներս՝ նկատի ունենալով կրօնքի, պետութեան ու ընկերութեան դրուածքներն ու իւրայատկութիւնները:
Պրիւքսէլի մէջ իր կեդրոնատեղին ունեցող դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս առաջարկեց, որ Վեհափառ Հայրապետին հետ յիշեալ հարցերու շուրջ խորհրդակցութիւնն ու գործակցութիւնը շարունակուի»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին