Արտաքին 9 ամիս առաջ - 21:24 05-02-2026

Թուրքիայի «F- 16» կործանիչներն արդեն Սոմալիում են

Սոմալիի պաշտպանության նախարար Ահմեդ Մոալլիմ Ֆիկին հայտնել է, որ Թուրքիան Մոգադիշոյում արդեն տեղակայել է «F- 16» կործանիչները։ Ըստ նախարարի՝ այդ կործանիչները կուժեղացնեն Սոմալիի օդուժը և ռազմավարական աջակացություն կտրամադրեն իրենց կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Էլ-Շեբաբ»-ի դեմ պայքարում։

Նշենք, որ ավելի վաղ կործանիչների տեղակայման մասին հայտնել էր «Middle East Eye» միջազգային առցանց լրատվական հարթակը։

Նշվում է, որ սույն թվականի հունվարի 28-ին Մոգադիշուի Ադեն Ադդե միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել 3 միավոր «F-16» կործանիչներ։ Իսկ փետրվարի 4-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես են այդ կործանիչները փորձնական թռիչքներ իրականացնում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է