Ներքին 6 ամիս առաջ - 15:03 05-02-2026

Նրանք մեր հասարակությունը, մեր Հայաստանը դիտարկում են որպես ջունգլի․ Աննա Մկրտչյան

Մի քանի տարի առաջ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության խորհրդի բարձր ներկայացուցիչը ասաց, որ Եվրոպան մի այգի է՝ շրջապատված ջունգլիներով։ Սա է եվրոպական քաղաքական էլիտայի իրական վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այս մասին ԱԺ շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 5-ին, կազմակերպված ցույցի ժամանակ անգլերեն ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Եվրոպացի առաջնորդները հայտարարում են, թե իրենց այգին մարդու իրավունքների, ազատության, արժեքների և հնարավորությունների մասին է, իրենց այգին մարդկային կյանքի համար է։ Բայց իրական կյանքում նրանք ցույց են տալիս, թե ինչպես են իրականում մեզ վերաբերվում։ Նրանք մեր երկիրը, մեր հասարակությունը, մեր Հայաստանը դիտարկում են որպես ջունգլի։ Ջունգլի, որը կարելի է օգտագործել, ջունգլի որը կարելի է անտեսել, ջունգլի որի հետ կարելի է այնպես վարվել, ինչպես ցանկանան։ Սա է նրանց համար իրականությունը։

Տարիներ անց ես հասկացա, թե իրականում ինչ էին նշանակում նրանց խոսքերը, ինչ էին իրականում նշանակում նրանց ասածները և ինչպես են նրանք իրականում մեզ վերաբերվում։ Ես կարծում էի, որ նրանք ունեն կրկնակի ստանդարտներ, բայց հիմա գիտեմ՝ նրանք ունեն միայն մեկ ստանդարտ, և մենք պարզապես դրա մեջ չենք տեղավորվում։ Եվ այդ ստանդարտը հնչում է այսպես՝ ամեն ինչ և բոլորը միայն իրենց համար։

Նրանք կարծում են, որ ապրում են այգում, հետևաբար իրենք գերազանց են։ Նրանք կարծում են, որ ապրում են այգում, և այդ պատճառով իրենց շահերը վեր են ամեն ինչից՝ նույնիսկ մարդկային կյանքից և մարդու իրավունքներից։ Նրանք կարծում են, որ ապրում են այգում, և այդ պատճառով նրանց քաղաքականությունը, գործունեությունն ու գործողությունները շարժվում են բացառապես սեփական շահերով։

Նրանք գալիս են Հայաստան և խոսում մարդու իրավունքների, ազատությունների ու հնարավորությունների մասին։ Բայց այսօր նրանք անգամ չեն ուզում տեսնել այստեղ՝ Հայաստանում, քաղաքական բանտարկյալներին։ Նրանք գալիս են և խոսում մարդու իրավունքներից ու ազատություններից, բայց հրաժարվում են խոսել Բաքվի բանտերում գտնվող հայերի տառապանքների մասին։ Նրանք այսօր այստեղ են, բայց չեն ուզում նկատել և բարձրաձայնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունները։ Նրանց բոլոր խոսակցությունները համագործակցության, հարաբերությունների և գործընկերության մասին են։ Ամեն ինչ սուտ է։ Եվ մենք այսօր այստեղ ենք՝ ասելու, որ գիտենք՝ դուք ստում եք։ Մենք գիտենք ճշմարտությունը։ Եվ մենք այստեղ ենք՝ ասելու, որ ձեզ բացահայտել ենք։
Ազատություն բոլոր հայ պատանդներին։

Ազատություն բոլոր հայ քաղաքական բանտարկյալներին»,- ասաց Աննա Մկրտչյանը։։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»