Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:43 04-02-2026

Դատախազությունը հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Որպեսզի նույնիսկ տրամաբանության ամենանվազ մակարդակն ունեցող հայրենակիցները հասկանան, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործն արդեն չորս տարի ուղղորդվում է անձամբ ՀՀ վարչապետի կողմից, բերեմ մի պարզ օրինակ՝ այն դարձյալ համեմատելով նրա կողմից հակառակ ուղղորդումը ստացող՝ Միքայել Սրբազանի գործի հետ։

Դատախազությունը ինչպես Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող վարորդի, այնպես էլ Միքայել Սրբազանի համար դատարանից պահանջել էր որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանները վարորդի համար պատիժ նշանակեցին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Միքայել Սրբազանի համար՝ 2 տարի ժամկետով։

Դատախազությունը վարչապետին ուղեկցող վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել՝ փաստացի համաձայնելով դրա հետ, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Երբ դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը՝ Սոնա Մնացականյանի հայրն ինձ ասում էր, որ դատախազությունը կարծես մեր կողմից է, ես նրան պարզաբանում էի, որ դատախազությունն այս «թատրոնում» պարզապես իր դերն է խաղում, ի վերջո Նիկոլը ոնց կասի։

Իսկ հիմա առավել ակնհայտ է, որ բացահայտ անմեղ Միքայել Սրբազանի մասով նա տվել է բողոքարկման հանձնարարական, իսկ իրեն ուղեկցող վարորդի մասով՝ չբողոքարկելու, թեկուզ երկու դեպքում էլ դատախազությունը նույն պատժաչափն էր պահանջել, ավելին՝ վարորդի պարագայում մահվան ելքով դեպք է մեղսագրված և նրա պատիժն էլ դատարանը Միքայել Սրբազանից 6 ամիս ավելի պակաս է նշանակել»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը անդրադարձել էր Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում