Ներքին 8 ամիս առաջ - 09:54 03-02-2026

Փետրվարի 3-ը ազգային գործիչ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է

Այսօր ազգային, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1965 թվականի փետրվարի 3-ին՝ Երևանում:

1984 թվականին զորակոչվել է Խորհրդային Միության բանակ, որտեղ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով դատապարտվել է 3 տարի ժամկետով։ Ճանաչվել է քաղաքական բանտարկյալ։ 1987 թվականի դեկտեմբերի 1-ին հիմնել է «Կանչ» երիտասարդական ակումբը, 1988 թվականից Արցախյան շարժման ջատագովն էր և նույն թվականի հունիսին ընկերների հետ հացադուլ է հայտարարել՝ Արցախը Հայաստանին միանալու հարցով Գերագույն խորհրդի նիստ հրավիրելու պահանջով։ Առաջնորդվելով Նժդեհի ցեղակրոն գաղափարներով, 1988-1991 թվականներին հրատարակել է «Ցեղակրոն» պաշտոնաթերթը։ 1988 թվականի շարժմանն ակտիվ մասնակցելու համար մեկ ամսով ազատազրկվել է։

1989 թ. ընկերների հետ ստեղծել է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ 1990 թ. փետրվարից ընկերների հետ եղել է Կապանի սահմանամերձ տարածքում, ուր ապրիլի 24-ին, ջոկատի սպառազինությունն ուժեղացնելու նպատակով, զինաթափել են խորհրդային բանակի մի ստորաբաժանում։ 1990 թ. մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է խորհրդային բանակի հետ ռազմական բախմանը։ Մինչև 1992 թվականը ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին։ Հայկական բանակի կազմավորումից հետո Շանթ Հարությունյանի ընկերների մի մասը շարունակում են իրենց ծառայությունը բանակում, իսկ Շանթ Հարությունյանը իրականացրել է կուսակցական-քաղաքական գործունեություն։

2008 թ. ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։ 2009 թ. ազատ է արձակվել։ 2013 թվականի նոյեմբերի 5-ին մի շարք համախոհների հետ Երևանում փայտերով և պայթուցիկներով դեպի նախագահական նստավայր երթ իրականացնելու համար ձերբակալվել է։ Դրանից մեկ օր առաջ հայտարարել էր «Արժեքների հեղափոխություն» իրականացնելու մասին։ «Արժեքների հեղափոխության» ազդեցությամբ ժողովրդի շրջանում 100-ապատկվել են անկախության և ժողովրդավարության ջատագովները։

Շանթ Հարությունյանը մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։ 2004 թվականին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն», 2007 թվականին՝ «Աստվածների վերադարձը» աշխատությունները։ Այս հոդվածները մեկտեղված են «Անհատական հեղափոխություն» գրքում։

Oragir.News-ը ևս շնորհավորում է Շանթ Հարույթյունյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում երջանկություն, քաղաքական նոր հաջողություններ։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ