Սպորտ 8 ամիս առաջ - 23:42 30-01-2026

Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, իր կարծիքն է հայտնել UFC 324 մրցաշարի շրջանակում կայացած Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի մենամարտի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մենամարտն ավարտվել է ամերիկացի Գեյջիի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։

Ախալքալաքցի մարզիկը հայտարարել է, որ ի զորու կլիներ հաղթել երկուսին էլ նույն երեկոյի ընթացքում։

«Հաճույք էի ստանում ամեն անգամ, երբ Գեյջին հարվածում էր նրան։ Փիմբլեթը թույլ մարտիկ է, նա արժանի չէր այնտեղ գտնվելուն, ուստի ուրախ էի նրա պարտության համար։

Ես կհաղթեի և՛ Ջասթինին, և՛ Փեդիին մեկ երեկոյում, նույնիսկ՝ «երկուսը մեկի դեմ» ձևաչափով։ Գեյջիին կհաղթեի վնասվածքի, իսկ Փիմբլեթին՝ երիտասարդ և անփորձ լինելուս պատճառով։
Ջասթինը լավ մարտիկ է, բայց հոգնեց արդեն երկրորդ ռաունդում։ Նա նոկդաունի ենթարկեց Փիմբլեթին, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, քանի որ այդ պահին արդեն ուժասպառ էր եղել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա