Մամուլ 1 տարի առաջ - 09:02 06-11-2024

Երկուսին հարցաքննել են, մեկին՝ ոչ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ հարուցե՞լ են Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ մյուս ՔՊ-ականների նկատմամբ, որոնք խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հասցեին որոշ հայտարարություններ էին արել: Մասնավորապես՝ Աղազարյանն «արա»-ով էր դիմել, Նարեկ Զեյնալյանն էլ հորդորել էր Քյարամյանին՝ ԱԺ պատգամավորի հետ խոսելիս սահմանափակել իր ժեստիկուլյացիան՝ «մատով խոսելը»։ Երկու պատգամավորն էլ «հարցաքննվել» են Վերահսկիչ հանձնաժողովում՝ հաստատեց Ղալումյանը, սակայն հրաժարվեց պատասխանել, թե կարգապահական վարույթ հարուցե՞լ են եւ ուղարկել ՔՊ վարչություն, որը պետք է վերջին խոսքն ասի․ «Դրանք ներկուսակցական հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին ես չեմ կարող խոսել»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել», եւ ՔՊ անդամ չհանդիսացող պատգամավորներին եւս քննելու իրավունք ունի՞ իր ղեկավարած հանձնաժողովը (Ա. Քոչարյանն անկուսակցական է)։ Ղալումյանը կարճ կապեց․ «Ոչ, չունի»։ Չնայած դրան՝ ՔՊ վարչությունը կարող է խմբակցության անդամ անկուսակցական պատգամավորների հարցը եւս քննել, բայց այդ որոշումները պետք է կյանքի կոչվեն ԱԺ խմբակցությունում։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ տեղեկություն չունի՝ վարույթ հարուցե՞լ են իր դեմ, թե՞ ոչ: Միայն հերքեց լուրերը, թե ավտոներկրմամբ զբաղվող իր որդին եղել է նաեւ ՊԵԿ պաշտոնյա․ «Նախ պետք է ասեմ, որ իմ բազմաթիվ որդիներից ավտոներկրմամբ զբաղվել է ոչ թե Վահեն, որի մասին մամուլը գրել է, այլ՝ Իվանը, 2023 թվականին, իսկ Վահեն 2022 թվականի հունվարի 5-ից դադարեցրել է աշխատանքը ՊԵԿ-ում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի