Արտաքին 8 ամիս առաջ - 20:13 28-01-2026

Թեհրանը պատրաստ է երկխոսության Միացյալ Նահանգների հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն

Թեհրանը պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, սակայն ԱՄՆ-ի ճնշման դեպքում պատրաստ է պաշտպանվել, ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության հայտարարության մեջ։

«Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Սակայն եթե Իրանին ստիպեն, նա կպաշտպանի իրեն և կպատասխանի այնպես, ինչպես երբեք չի արել»,- ասվում է ՄԱԿ-ում Իրանի առաքելության X սոցիալական հարթակի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հայտարարությունը հրապարակվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի X սոցիալական հարթակում արված գրառման, որում Թրամփը պահանջել էր, որ Իրանը նստի բանակցությունների սեղանի շուրջ և հասնի նոր միջուկային համաձայնագրի:

Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը շարժվում են դեպի Իրան՝ «ամեն դեպքում»։ Մինչ այդ նա չի կարողացել վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք Իրանում ռազմական միջամտության տարբերակը վերացվել է, նշելով միայն, որ չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում