Ուղիղ եթեր
Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 27-01-2026

Օրակարգ․ Իշխանությունը ստվերում է Բանակի օրը․ Էլինար Վարդանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Էլինար Վարդանյանի հետ զրուցել ենք հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու որոշման, օրվա ընտրության առանձնահատկությունների, ընդդիմադիրների կողմից այսօր Եռաբլուր չայցելելու պատճառների, այս համատեքստում իրենց ուղղվող մեղադրանքների, ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, դրանցում բարձր մասնակցելիություն ապահովելու կարևորության, Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էլինար Վարդանյանը կարծում է, որ հունվարի 27-ը սգո օր դարձնելով՝ իշխանությունն արժեզրկում է Բանակի տոնը։ «Որևէ տրամաբանություն չկար՝ հունվարի 27-ը բոլոր նահատակների հիշատակի օր հռչակելու համար, առավել ևս, որ դրան հաջորդում է Բանակի օրը, և դա իրականում տոն պետք է լինի բոլորի համար: Դա նշելու և հպարտանալու և ուրախանալու տոն պետք է լինի, բայց այս կերպ փաստորեն հերթական էսպես սգո օրով շղարշ են գցում բանակի տոնի վրա, և կարծում եմ՝ հենց նպատակը նաև դրանում էր․ հերթական անգամ արժեզրկել, հերթական անգամ այսպես շղարժել բանակը, բանակը ընդհանրապես և Բանակի տոնը»,- ասաց նա՝ նշելով, որ ընդդիմությունն առաջարկել էր հիշատակի օր սահմանել Խաչվերաց տոնի հաջորդ օրը, սակայն իշխանությունը մերժեց այդ առաջարկը։

Արձագանքելով քննադատություններին, որ ընդդիմությունը հունվարի 27-ին Եռաբլուր չայցելելով նահատակների հիշատակը չի հարգում՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ ընդդիմությունը Եռաբլուր է գնում պարզ ճակատով։

«Իրենք չեն որոշելու, թե մենք երբ և ինչպես ենք հարգում զոհերի հիշատակը: Գոնե, ի տարբերություն իրենց՝ մենք Եռաբլուր գնում ենք պարզ ճակատով և ոչ թե Եռաբլուրի սահմանները ընդարձակողի կարգավիճակով։ Հետևաբար՝ իրենց քարոզչամեքենան թող պահեն իրենց, դա որևէ ազդեցություն չի ունենալու: Այո՛, ընդդիմադիր խմբակցությունները հունվարի 28-ին մշտապես այցելել են Եռաբլուր՝ որպես բանակի հիմնադրման օր, նաև այսպես հարգանքի տուրք մատուցելու համար՝ բանակի հիմնադիրներին: Հետևաբար՝ թող իրենց այդ հերթական մանիպուլյացիաները պահեն իրենց»,- ասաց նա, ապա հավելեց՝ նահատակների հիշատակը հարգողը նրանց ծնողներին Եռաբլուրից քարշ տալով չի հանում։

Անդրադառնալով առաջիկա համապետական ընտրությունների կարևորությանը՝ Էլինար Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ քաղաքացիները դրանցում պետք է ընտրություն կատարեն Հայաստանում ապրելու իրավունքի և այստեղից հարկադրաբար հեռանալու միջև։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի