Արտաքին 8 ամիս առաջ - 17:16 27-01-2026

Իրանի արժույթը շարունակ ընկնում է․ 1 դոլարն այսօր վաճառվել է 1․500․000 ռիալով

Իրանի ազգային արժույթը՝ ռիալը հերթական անկումն է արձանագրել՝ դոլարի նկատմամբ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշին։ Գրում է «Ազատությունը»։

Ըստ բաց աղբյուրների, ամերիկյան մեկ դոլարն այսօր վաճառվել է 1 500 000 ռիալով։

Շաբաթներ առաջ իրանական արժույթի սրընթաց անկումն ու ապրանքների գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձան՝ փողոց դուրս բերելով տասնյակ հազարավոր իրանցիների։

Վարչակազմը բողոքի ալիքը ճնշեց բիրտ միջոցներով. իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ մոտ մեկ շաբաթ շարունակված բռնաճնշումների հետևանքով Իրանում զոհվել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, համացանցը շարունակում է մնալ վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում