Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 14:18 25-01-2026

Գույքահարկը 2026-ին թանկացավ 100%-ով․ թալանչիներին պետք է հեռացնել. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

Գույքահարկը 2026-ին թանկացավ 100%-ով․ թալանչիներին պետք է հեռացնել

Ինչ էր, ինչ դարձավ

Նոր կարգով հաշվարկվող գույքահարկը հարկվում է 2021-ից՝ աստիճանաբար։ Այսինքն՝ ամեն տարի հարկվել է գույքահարկի մի մասը, օրինակ, 2021-ին՝ 25%, 2022-ին՝ 30%, 2023-ին՝ 35%, 2024-ին՝ 50%, 2025-ին՝ 75% և 2026 թվականին ամբողջությամբ՝ 100%: 2020-ի հունիսի 25-ին ընդունված Փոփոխությունների արդյունքում անշարժ գույքի կադաստրային արժեքն այլևս չէր որոշվելու հաշվի առնելով գույքի որակական հատկանիշները, այլ հաշվարկվելու էր անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված գնով։ Հենց այս գինն էլ համարվելու էր հարկման բազա, և գույքահարկը հաշվարկվելու էր օրենքով սահմանված դրույքաչափերով՝ գնային առանձին միջակայքերի համար տարբեր տոկոսներով։

Կառավարությունն այս նախագիծը ընդունեց։ Օրենքում փոփոխություն կատարելու համար հարցը քննարկվեց Ազգային ժողովում և 2020-ի հունիսի 25-ին ընդունվեց։ Մինչ Օրենսգրքում փոփոխություն կատարելը, բնակարանների գույքահարկը հաշվարկվում էր այլ մեթոդաբանությամբ․ հաշվի էր առնվում բնակարանի մակերեսը, ծածկի նյութը, բնակարանի բարձրությունը, մաշվածությունը և այլ հանգամանքներ։

Կառավարության նիստում Ատոմ Ջանջուղազյանը նշեց նաև, որ նախագծով ներկայացվող փոփոխությունը հարկային համակարգի փոփոխությունների հայեցակարգի շարունակությունն է։ Նիկոլ #Փաշինյան ն այն համարեց հեղափոխական, նաև նշեց, որ այս փոփոխությունը կարևոր է պետություն-քաղաքացի հարաբերության տեսակետից, քանի որ նույնսիկ ոչ թանկարժեք գույքի համար քիչ գույքահարկ վճարելը ևս կարևոր է։ Այս փոփոխությունից հետո՝ մինչև օրս, քաղաքական դաշտում բուռն քննարկումներ են տեղի ունենում։

Ըստ ընդիմադիրների՝ գույքահարկն էականորեն բարձրացել է, և կան մարդիկ, որ ժառանգություն են ստացել իրենց տները, ապրում են Երևանի կենտրոնում և չունեն այդքան գումար գույքահարկը վճարելու համար։ Նիկոլ Փաշինյանն այդ մարդկանց պարզապես կոչ է անում վարձով տալ կամ վաճառել իրենց տները և տեղափոխվել այլ բնակավայրեր։

«Գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել։ Այսինքն, եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և ձեզ դա շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան թե դուք պատկերացնում եք»,- փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նոր կարգով հաշվարկվող գույքահարկը հարկվում է 2021-ից՝ աստիճանաբար։ Այսինքն՝ ամեն տարի հարկվել է գույքահարկի մի մասը, օրինակ, 2021-ին՝ 25%, 2022-ին՝ 30%, 2023-ին՝ 35%, 2024-ին՝ 50%, 2025-ին՝ 75% և 2026 թվականին ամբողջությամբ՝ 100%:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին