Ներքին 8 ամիս առաջ - 12:10 24-01-2026

Հարվածների հետևանքով Վիգեն Էուլջեքչյանի մի ականջը լրիվ խլացել է․ Լինդա Էուլջեքչյան․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։
«Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասաց Լինդա Էուլջեքչյանը։

Նա նշեց, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։

Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։

«Մենք չէինք կարող տոմսեր գնել ընտանիքի բոլոր անդամների համար, որպեսզի հարսանիքը Հայաստանում անեինք, և այդ պատճառով հանդիսությունը Լիբանանում կկայանա»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` հարսանիքի ստույգ օրը դեռ հայտնի չէ, քանի որ ամուսինը պետք է Լիբանան հասնի և այդ հարցը քննարկի որդու հարսնացուի ընտանիքի հետ։

«Ի սկզբանե՝ մինչև Վիգենի ազատ արձակվելը, հարսանիքը նշանակված էր փետրվարի վերջին, սակայն երբ նա հորից հաղորդագրություն ստացավ ազատ արձակվելու մասին, քահանային խնդրեց, որ օրը փոխվի»,– պատմեց Լինդան։

Նա տեղեկացրեց, որ հանդիպել են նաև ՀՀ–ում Լիբանանի դեսպանի հետ, քանի որ մտավախություն ունեին, որ փաստաթղթերի բացակայության պատճառով Վիգենին կարող են ձերբակալել Լիբանան ժամանելուն պես։ Դեսպանը նրանց վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա` Վիգենը կարող է ազատ մուտք գործել երկիր։

«Մենք կարող ենք Լիբանան մեկնել ցանկացած ժամանակ, բայց այս պահին Վիգենը որևէ փաստաթուղթ չունի։ Նրա հայկական անձնագիրն առգրավել է ադրբեջանական կողմը, իսկ լիբանանյան անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է չորս տարի առաջ։ Հիմա ո՛չ անձնագիր ունի, ո՛չ անձը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կտրամադրվեն նրա գործի քննությունից հետո»,– ասաց կինը։

Ինչ վերաբերում է Վիգենի ինքնազգացողությանը, ապա Լինդայի խոսքով` ամուսինն ընդհանուր առմամբ լավ է, ուրախ է, որ ազատ է, սակայն առողջական լուրջ խնդիրներ ունի։
«Ստացած հարվածների հետևանքով մի ականջը լրիվ խլացել է։ Բացի այդ, նրան անհանգստացնում են մեջքի և պարանոցի ցավերը, և բուժումը պետք է շարունակվի»,– նշեց Էուլջեքչյանի կինը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան