Ներքին 8 ամիս առաջ - 22:46 23-01-2026

Արթիկի տոնածառը եղել է նվեր. պարզաբանում

Օրերս Oragir.News-ը հրապարակել էր հոդված առ այն, որ Արթիկի գլխավոր տոնածառի շուրջ հնչեցված պաշտոնական հայտարարությունները չեն համընկնում փաստաթղթային տվյալների հետ։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում էր ուղարկել Արթիկի համայնքապետարանին։

Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են. «Ի պատասխան Ձեր՝ 2026 թ. հունվարի 22-ի գրությանը հայտնում ենք, որ Արթիկ քաղաքի գլխավոր տոնածառը եղել է նվեր։ Սակայն մրցույթ է հայտարարվել գոյություն ունեցող գլխավոր տոնածառի տեղադրման, տոնածառի և տարածքների ինչպես նաև քաղաքի զարդարման, որը ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ հստակ նշված է եղել` զարդարման կատարվելիք ծառայությունները։ Մրցույթին մասնակցել են երկու մասնակից, ընտրվել է ամենացածր գնառաջարկ ներկայացված մասնակիցը»։

Երեկ նաև Oragir.News-ը հայտնել էր, որ Արթիկի համայնքապետարանը գնման պայմանագիր է կնքել գործող ՔՊ-ական ավագանու անդամի հետ։ Այս հարցի վերաբերյալ ևս համայնքապետարանը ներկայացրել է պարզաբանում (կից ներկայացնում ենք փաստաթղթերը)։

Ֆոտոշարք

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին