Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 18:51 21-01-2026

Նամազ՝ քրդերի դեմ հաղթանակից հետո. ինչ է կատարվում Սիրիայում

Մերի Հակոբյան

Լրագրող

Թուրքական մամուլում Սիրիայի անցումային կառավարության բանակի մասնակցությամբ մի տեսանյութ է հրապարակվել, որում վերջիններս երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները քրդական ուժերի «օկուպացիայից ազատագրելուց» հետո նամազ են արել։

Նշենք, որ հիշյալ շրջաններում վերջին օրերին իրավիճակը կտրուկ սրվել էր․ Սիրիայի կառավարական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» սիրիական թևի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF), ինչի հետևանքով Դամասկոսը ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք տարածքներում իր վերահսկողությունն է հաստատել, որոնք նախկինում գտվում էին քրդերի տիրապետության տակ։

Այս զարգացումները հանգեցրել են ուժային հավասարակշռության փոփոխության և քրդական ուժերի մասնակի դուրսբերման։ Սիրիայի անցումային իշխանությունները գործընթացը ներկայացնում են որպես օկուպացված տարածքների ազատագրում և պետական վերահսկողության վերականգնում, մինչդեռ քրդական կողմը պնդում է, որ տեղի ունեցողը պարտադրված նահանջ է՝ պայմանավորված քաղաքական, ռազմական և արտաքին ճնշումներով։

Ինչից սկսվեց ամենը

Ստեղծված իրավիճակի արմատները գալիս են Սիրիայի քաղաքացիական պատերազմի առաջին տարիներից։ 2015 թվականից սկսած՝ SDF-ն, որի հիմնական կորիզը քրդական զինված ստորաբաժանումներն էին, վերահսկում էր Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան տարածքների մեծ մասը՝ գործելով փաստացի ինքնավար ռեժիմով և անկախ Սիրիայի կառավարությունից։ Այդ տարածքներում են գտնվում Սիրիայի նավթով հարուստ շրջաններն, ինչպես նաև ռազմավարական կարևոր որոշ ենթակառուցվածքներ։ 2025 թվականի մարտին Սիրիայի անցումային կառավարության և SDF-ի միջև ձեռք բերվեց համաձայնություն, որը նախատեսում էր քրդական ուժերի ինտեգրումը Սիրիայի պետական կառույցների և բանակի մեջ։

Ըստ պայմանավորվածության՝ պետք է ձևավորվեր երեք դիվիզիա, որոնք կգործեին համատեղ, սակայն կունենային որոշակի ինքնուրույնություն։ Սակայն համաձայնագիրը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Կողմերը չկարողացան համաձայնեցնել ինտեգրման մեխանիզմները, անվտանգության երաշխիքները, քաղաքական իրավունքների պահպանումը և զինված կառույցների ապագա կարգավիճակը։

Ինչու են քրդական ուժերը հեռանում

Առաջին և հիմնական պատճառը ինտեգրման շուրջ առաջացած փակուղին է։ Սիրիայի կառավարությունը պահանջում է, որ SDF-ի մարտիկները բանակին միանան անհատական կարգով՝ անցնելով ստուգումներ և ենթարկվելով կենտրոնական հրամանատարությանը։ Քրդական ղեկավարությունը սա դիտարկում է որպես անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ այդ մոտեցումը փաստացի վերացնում է նրանց կազմակերպված ուժային համակարգը։ Երկրորդ գործոնը արտաքին քաղաքական աջակցության թուլացումն է։

Տարիներ շարունակ SDF-ը պահպանել է իր դիրքերը ԱՄՆ-ի և այլ արտաքին դերակատարների աջակցությամբ, սակայն վերջին շրջանում Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը և Դամասկոսի հետ համագործակցության խորացումը զգալիորեն թուլացրել են քրդական ուժերի բանակցային դիրքերը։

Երրորդ կարևոր և հատկանշական գործոնն այս հարցում Սիրիայի անցումային կառավարության գլխավոր աջակից Թուրքիայի շարունակական ճնշումներն են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս դեպքերի առնչությամբ հայտարարել է, որ SDF-ը պետք է ամբողջությամբ վայր դնի զենքերը և լուծարվի, քանի որ Անկարան այն դիտարկում է որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» կապված ուժ, որը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգության շահերին։

Թուրքիայի պրո-քրդական կուսակցությունները նախազգուշացրել են, որ այս զարգացումները կարող են վտանգել ոչ միայն Սիրիայի, այլ նաև Թուրքիայի ներսում խաղաղ գործընթացները։

Այս պահին Սիրիայի կառավարությունը վերահսկում է ռազմավարական կարևոր շրջաններ և բանտային ճամբարներ, ինչը նպատակ ունի վերականգնել երկրի պետական լիազորությունները։ Միևնույն ժամանակ, SDF-ն և քրդական համայնքները փորձում են պահպանել քաղաքական և անվտանգության երաշխիքները, որպեսզի ապագայում խուսափեն նոր լարվածություններից։

Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ