Ներքին 10 ամիս առաջ - 22:50 20-01-2026

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են նախավերջին տուրի խաղերը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում ավարտվել են նախավերջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարի նախավերջին տուրում հաղթանակ տոնեցին Անգելինա Միրաքյանը, Անի Ավետիսյանն ու Սոնա Կրկյաշարյանը:

Այժմ կանանց առաջնության առաջատարները Անահիտ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանն են: Նրանք ունեն 6-ական միավոր:

Տղամարդկանց առաջնության 8-րդ տուրում հաղթանակի հասան Տիգրան Հարությունյանն ու Արսեն Դավթյանը: Տղամարդկանց մրցաշարի աղյուսակում 5-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Հայաստանի առաջնությունները կեզրափակվեն հունվարի 21-ին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է