Արտաքին 10 ամիս առաջ - 23:41 19-01-2026

Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը հասել է 224 մլրդ դոլարի

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը (մնացորդային ժամկետով) կազմել է 224.0 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով շուրջ 2 մլրդ դոլարով։

Միևնույն ժամանակ, սկզբնական մարման ժամկետով հաշվարկված կարճաժամկետ արտաքին պարտքի պաշարը նվազել է 1.3%-ով և կազմել 163.7 մլրդ դոլար։

Տվյալների համաձայն՝ բանկերից գոյացած կարճաժամկետ արտաքին պարտքը փոքր աճ է գրանցել՝ հասնելով 73.8 մլրդ դոլարի, մինչդեռ Կենտրոնական բանկի պարտավորությունները նվազել են մինչև 25.2 մլրդ դոլար։

Արտարժութային կառուցվածքում պարտքի 34.2%-ը դոլարով, 27.2%-ը՝ եվրոյով, 24.0%-ը՝ թուրքական լիրայով է, իսկ 14.6%-ը՝ այլ արժույթներով։ Մնացորդային ժամկետով հաշվարկված պարտքի շրջանակում բանկերի և այլ ոլորտների վարկային ու պարտատոմսային պարտավորությունները կազմել են շուրջ 67.5 մլրդ դոլար։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է