Ներքին 7 ամիս առաջ - 18:57 17-01-2026

«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել

«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթեյանը։

Պատգամավորը տեղեկացրել է, որ առաջին հանդիպումը Գեղարքունիքի մարզում էր։

«Տպավորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կհանդիպենք մյուս բնակավայրերում՝ քննարկելու մեր մոտեցումներն ու անելիքները»,- գրել է նա