Մամուլ 8 ամիս առաջ - 08:59 16-01-2026

ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Հարսանիքների, քեֆ-ուրախություն, խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանն իր թիմով շաբաթ օրը հերթական խնջույքին է մասնակցելու։ Մեր տեղեկություններով այս անգամ ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի։ Բանն այն է, որ Արփի Դավոյանի դստեր ծնունդը ՔՊ-ականները չէին նշել և հիմա լրացնում են այդ բացը։ Հատկանշական է, որ Դավոյանի դուստրը 2 ամսական է արդեն և աչքալուսանքի համար միայն հիմա են քեֆ անում։ Հավանաբար հին հայկական ադաթով քառասունքից հետո են որոշել նշել:

ՔՊ-ականները այս անգամ հավաքվում են Հատիս գյուղի Սարին ռեստորանում։ ՔՊ-ի մեր աղբյուրը պատմեց, որ այդ օրը սպասում են, որ Փաշինյանը իր տաղանդը ցույց կտա և ամբողջ թիմով կուկնդրեն Փաշինյանի կատարումը՝ հարվածային գործիքների վրա։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Փաշինյանը երաժշտություն է ձայնագրել։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին