Ներքին 3 տարի առաջ - 16:18 10-12-2022

Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում դասասենյակների մաքրման և վարագույրեր գնելու համար գումարներ են հավաքվում

Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում պարտադրում են մասնակցել «Օգնիր դպրոցին» ծրագրին` ցուցակագրելով անունները։

Oragir.News-ի հետ զրույցում դպրոց հաճախող աշակերտներից մեկի ծնողն ասաց. «Տնօրենը փորձել է տարբեր մարդկանց, կազմակերպությունների միջոցով գումար հավաքել դպրոցի դահլիճի վարագույրների համար, ինչը չի ստացվել իր մոտ, հիմա աշակերտների ծնողներից 1000-ական դրամ են հավաքում՝ դահլիճի ամանորյա ձևավորման ու վարագույրների համար»,- նշեց ծնողը։

Oragir.News ահազանգած քաղաքացին, որը ցանկացավ անանուն մնալ և վստահություն չունի դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանի նկատմամբ, չի մտածում, որ այդ վարագույրները 500.000 դրամ կարժենան։

«Ես անձամբ վստահություն չունեմ այդ տնօրենի նկատմամբ, ինքը արդեն մի քանի սխալ բաներ է արել, ես երկու երեխա ունեմ դպրոցում սովորող, խնդիրը այդ 1000 կամ 2000 դրամը չէ, խնդիրը այն է, որ ես չեմ կարծում, որ դահլիճի վարագույրներն արժենալու են 500.000 դրամ, և պարտադիր հիմունքներով պետք է նման բաներ կազմակերպել 2022 թ-ին»։

Ծնողը հավելեց, որ դպրոցում գումար է հավաքվում նաև դասասենյակների մաքրման համար․ «Կարող են դպրոցները սարքեն վճարովի, իմանանք, որ վճարում ենք, գնում են ու վերջ։ Հավաքարարից բռնած՝ ամեն ինչի համար գումար հավաքվում է դպրոցում։ Հավաքարարները դասասենյակները չեն մաքրում, դրա համար պետք է առանձին վճարեն, որ մտնեն, դասասենյակ մաքրեն։ Դպրոցի հետ կապված բողոքներ շատ կան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը