Ներքին 8 ամիս առաջ - 22:19 15-01-2026

Էլիզ Մելիքյանը արձագանքում է ընտանիքի հետ լարվածության մասին խոսակցություններին

Էլիզ Մելիքյանի՝ ընտանիքից առանձին ապրելու որոշումը ժամանակին լայն քննարկումների թեմա էր դարձել։ Թեմայի շուրջ ակտիվ խոսակցությունները պայմանավորված էին նաև նրանով, որ իրավիճակին ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին հենց Մելիքյանները։ Սկզբնական շրջանում ընտանիքն ընդգծում էր, որ աջակցում է Էլիզին և հարգում նրա ընտրությունը։



Սակայն վերջին ամիսներին սոցիալական հարթակներում նկատվող լռությունը նոր հարցեր էր առաջացրել․ կողմերը միասին հրապարակումներ չէին անում, իսկ Էլիզի ծննդյան օրը ևս ընտանիքի էջերում որևէ շնորհավորանք չէր հայտնվել։

Այս ամենի ֆոնին այսօր Էլիզ Մելիքյանը Instagram-ի story բաժնում հրապարակել է Մելիքյանների հետ արխիվային լուսանկարներ՝ փաստացի ցույց տալով, որ իր և ընտանիքի միջև հարաբերությունների մասին շրջանառվող որոշ խոսակցություններ իրականությանը չեն համապատասխանում կամ առնվազն չափազանցված են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը