Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 19:20 14-01-2026

Գեղարդն անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է. Ասողիկ աբեղա Կարապետյան

Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է։ Քննչական կոմիտեում 6 ժամ տևած հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Այն ամենը, ինչ որ ասվում է սուտ է, զրպարտություն, և չգիտեմ՝ ինչու են այդ ամենը շրջանառում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվել է, Հայր Ասողիկը պատասխանեց` հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։

«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամոր Սուրբ գեղարդը, որը անխաթար է, անվնաս և մշտապես սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում»,– ասաց նա։

Հայր Ասողիկի խոսքով` ռուս ուղղափառ եկեղեցու մասին խոսել են դեռևս 2018 թվականին, երբ եկեղեցու նվիրաբերությունը չարանենգ կերպով շրջանառության մեջ դրվեց։

«Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում»,– շարունակեց հայր Ասողիկը։
Դիտարկմանը, որ այլ մեկնաբանության մեջ ինքն ասել է, որ կոթառից փշուր են նվիրել, նա պարզաբանեց, որ Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթառի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը, պատմական տեսքը։

«Իսկ Կոթառի միջից դուրս բերելը չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել և այլն։ Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ Ալեքսի պատրիարքին, նրա ծննդյան 75- ամյակի առիթով, և այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե մենաստանում։ Այս սրբությունը համաքրիսոնեական է, որն Աստծո օրհնությամբ և ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող, սակայն այն միայն հայ եկեղեցուն չի պատկանում»,– ընդգծեց քահանան։

Հայր Ասողիկը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին 18-րդ դարում Նոյան Տապանի բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսրն նվիրաբերել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։

«Գարեգին առաջին վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի` լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ և լիակատար իրավունքն է, որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու»,– մանրամասնեց հայր Ասողիկը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին