Արտաքին 9 ամիս առաջ - 13:37 11-01-2026

Սիրիայի քուրդ զինյալները համաձայնել են լքել Հալեպը

Սիրիայի քուրդ զինյալներն այսօր հայտարարել են, որ հրադադարի համաձայնության շրջանակում համաձայնել են դուրս գալ Հալեպից՝ քաղաքում կառավարական ուժերի դեմ մի քանի օր տևած մարտերից հետո։

Այս մասին հայտնում է Ազատությունը:

Ժամեր առաջ Սիրիայի զինված ուժերը հայտարարեցին, որ քրդերի կողմից վերահսկվող Շեյխ Մաքսուդ թաղամասում ավարտել են գործողությունները:

Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին: Հաղորդվում է, որ բախումների հետևանքով առնվազն 21 զոհ կա, հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան փախչել:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց