Ներքին 47 րոպե առաջ - 16:38 22-10-2026

Ճանապարհները հաղթահարելու համար նավակներ են հարկավոր

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ այն, որ վերջին երկու տարում Էջմիածին քաղաքի գլխավոր փողոցները վարորդների, հարակից շենքերի, սեփական տների բնակիչների, տարբեր օբյեկտների աշխատակիցների համար դարձել են «Ֆորտ Բոյար», ապա դրա պատասխանատուն առաջին հերթին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ու Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն են, ովքեր տևական ժամանակ է կառավարության օժանդակությամբ ու ֆինանսավորմամբ սկսված լավ գործն անավարտ են թողել, ինչի պատճառով էլ շատ դեպքերում վարորդները փոսերը շրջանցելու համար խախտում են երթևեկության կանոնները, դուրս են գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի անգամ էլ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Ու նույնսիկ այդ դեպքերից հետո պատասխանատուները կարծես կրիայի պատյան քաշած լինեն իրենց վրա։ Եթե ամառվա տապին Էջմիածին քաղաքում փոշին է դարձել մարդկանց գլխացավանքի պատճառ, ապա անձրևային եղանակին որոշ փողոցներ, ինչպես ասում էին վարորդները, վերածվում են Սևանի, Վանա լճի կամ մինի Վենետիկի։
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղանակի անձրևելու պատճառով բավականին տհաճ իրավիճակ էր ստեղծվել Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի և այդ թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհին, ճանապարհի կամրջի հարակից հատվածում ու շրջանաձև գոտիում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն արդարացիորեն ու զայրացած իրենց խոսքն էին ուղղում Արմավիրի մարզպետին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարին՝ ասելով․

«Քանի տարի է էս ճանապարհները մեր գլխին դարձել են պատուհաս։ Ամառվա շոգին փոշին է մեզ սպանում, իսկ անձրևներին կամ պիտի նավակ ունենանք, կամ ջրասուզակի հատուկ հանդերձանք կրենք։ Էս ինչի է նման, 21-րդ դարում քանի տարի է չեք կարողանում ճանապարհները հիմնարորոգել։ Հետո էլ ասում եք իրավիճակ է փոխվել։ Այո իրավիճակ է փոխվել, բայց միայն ձեզ համար, միայն ձեր թափանները լցնելու համար պարգևավճար է, որ բաժանում եք։ Եթե մեկ տարվա պարգևավճարը դնեք էս ճանապարհների հիմնանորոգման վրա, էդ խնդիրը կլուծվի։

Պարտաճանաչ վճարում ենք գույքահարկը, բայց փոխարենը ավտոմեքենաներն ենք ջարդում ու դրա պատասխանատուն դուք եք, որպես մարզի թիվ մեկ պաշտոնյա՝ պարոն մարզպետ, և որպես Վաղարշապատ քաղաքի թիվ մեկ պաշտոնյա՝ պարոն քաղաքապետ, մի քիչ մտածեք շարքային մահկանացուներիս մասին ու հիշեք, որ էդ պարգևավճարները դուք ստանում եք մեր տված հարկերից»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ մի քանի վարորդներ ջրի մեջ հայտնված ավտոմեքենաները դուրս բերելու համար օգտվել են վճարովի ավտոքարշակի ծառայությունից, մի քանի վարորդներ էլ ջրի մեջ կորցրել էին ավտոմեքենաների համարանիշները։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող