Արտաքին 2 տարի առաջ - 21:42 15-02-2024

Հունվարի 1-ից մինչ հիմա Սիրիայի և Իրաքի հյուսիսում վնասազերծվել է 398 քուրդ զինյալ

Թուրքիայի պաշտպանության նախարարի մամուլի և հասարակության հետ կապերի գծով խորհրդական Զեքի Աքթուրքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերի պայքարն ահաբեկչության դեմ վճռականորեն շարունակվում է։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK), «Սիրիայի Ժողովրդավարական միության» (ՍԺՄ-PYD), «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG), «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) և գյուլենականների (FETÖ)-ի դեմ իրականացված գործողությունների արդյունքում Իրաքի և Սիրիայի հյուսիսում վերջին 1 շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 39 զինյալ։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2024-ի հունվարի 1-ից մինչ օրս վնասազերծվել է 398 քուրդ զինյալ որոնցից 247-ը՝ Սիրիայի հյուսիում, իսկ 151-ը՝ Իրաքի հյուսիում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին