Արտաքին 1 տարի առաջ - 18:50 07-02-2025

Ազատվել քուրդ զինյալներից․ Սիրիայի նոր նախագահի խոստումը Էրդողանին

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան առաջին անգամ հարցազրույց է տվել միջազգային պարբերականի: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ բրիտանական «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և քրդական հարցին:

Նա քրդերի հետ բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ նշել է, որ դրանց արդյունքների մասով այդքան էլ լավատես չէ:

Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիրիա քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ շրջաններ:

Քրդերի մասին խոսելիս, Շարան նկատի է ունեցել «Քուրդիստիանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ):

Այս համատեքստում Սիրիայի նորընտիր նախագահը նաև նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ իրենց երկրում «PKK»-ական և ոչ մի բազա չի մնալու:

Հիշեցնենք, որ Թուրքիան և նրա աջակցությունը վայելող խմբավորումները վերջին 4 տարիներին Սիրիայի քրդական ուժերի դեմ մի շարք խոշոր ռազմական ռազմական գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով այդ տարածքները մինչև Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը, մնացել էին փաստացի օկուպացման տակ: