Արտաքին 5 տարի առաջ - 09:59 30-10-2021

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի վերաբերյալ խոստումը խախտելու մեջ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո չեն կատարել քրդական կազմավորումները դեպի Սիրիայի խորքը տեղափոխելու վերաբերյալ իրենց խոստումները։ Այս մասին CNN Türk հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներին տեղափոխեին վերահսկվող տարածքներ՝ 30 կիլոմետր դեպի Սիրիայի խորքը։ Մինչ այժմ նրանք չեն կատարել իրենց խոստումները։ Մենք խոստում տալու դեպքում՝ կատարում ենք այն: Պայմանագիր կնքելով՝ անում ենք այն, ինչ պահանջվում է։ Բայց ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը, ես դա բացահայտ եմ ասում, իրենց խոսքի տերը չեղան։ Ընդհակառակը, ԱՄՆ-ը շարունակել է աջակցել այդ ուժերին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի