Ներքին 8 ամիս առաջ - 17:30 10-01-2026

Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2025թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 23969 անձ: Այդ ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 8176 անչափահաս:

ՆԳՆ-ից նաև տեղեկացրին, որ Արցախից բռնի տեղահանված աձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով (https://mcs-citizenship.am)։

««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում 2026թ.-ի հունվարի 1-ից թվայնացվելու են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները: Վարույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ներդրվելու է նոր ծրագրային ապահովում, որի շրջանակներում կատարվելու է քաղաքացիության հայտերի նախնական ուսումնասիրություն, որից հետո հայտ ներկայացրած անձինք հնարավորություն կստանան հերթագրվելու՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ հանձնելու համար»,- ասված է ՆԳՆ-ի պատասխանում։

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ, համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի քաղաքացիություն ստանալու մասին դիմումները քննարկվում են իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, սակայն Արցախից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու գործերը ծառայության կողմից ուսումնասիրվում և քննարկվում են հնարավորինս սեղմ ժամկետներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում