Ներքին 7 ամիս առաջ - 20:57 09-01-2026

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացվել են

Արցախի շուրջ ութսուն պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ վերածվելով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայության։

Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Հայկական մշակութային ժառանգության հիմնարկը (Armenian Cultural Heritage Institute) միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը։

Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները վիրտուալ իրականության (virtual reality) միջոցով կրկին «ներկա կլինեն» Արցախի պատմամշակութային վայրերում՝ ժամանակակից արհեստագիտական միջոցների օգնությամբ։