Ներքին 7 ամիս առաջ - 18:41 09-01-2026

Վիճաբանություն՝ Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 9-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։

Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում