Ներքին 9 ամիս առաջ - 15:45 09-01-2026

Ինչո՞ւ ՀԷՑ-ի կառավարիչը չի հրաժարվում այդ 5 մլն 200 հազար դրամ աշխատավարձից

ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի կառավարման շրջանում, զոհված ազատամարտիկների 4 հազար 53 ընտանիքի տրվել են լրացուցիչ կիլովատներ և դա եղել է իրենց գործունեության բնական մաս։

Նա նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու օրենսդրական փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու դիմումի քննությունը հետաձգվել է մինչև փետրվարի սկիզբ։

Պաշտոնյան հույս հայտնեց, որ ՍԴ-ում կան պրոֆեսիոնալներ և աչք չեն փակի։ Միաժամանակ նա ընդգծեց, որ խնդիրը քաղաքական է, քաղաքական իշխանության միջամտությունից է շատ բան կախված։

Ինչ վերաբերում է ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի նվազեցմանը, որն, ի դեպ, վճարում է Սամվել Կարապետյանը, Դավիթ Ղազինյանն ասաց՝ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում Ռոմանոս Պետրոսյանը։ Այս թիվը պաշտոնապես հրապարակվել է։ Ղազինյանը զարմանք արտահայտեց, թե ինչո՞ւ Ռոմանոս Պետրոսյանը չի հրաժարվում 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձից, երբ ասում էր՝ գնում է հանուն Հայաստանի Հանրապետության գործելու։ Նա նաև նշեց, որ ինքն այդ չափի աշխատավարձ չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ