Ներքին 10 ամիս առաջ - 14:50 09-01-2026

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու

Սույն թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու։ Նվերների ցանկում լինելու է հինգ iPhone 17 Pro (256GB), երեք Apple Watch (Series 11), երեք AirPods Pro 3, երկու Dyson վարսահարդարման սարք (HS08), մեկ PlayStation PS5 Slim և մեկ AirPods 4։

Ֆասթ Բանկը ներկայացնում է Visa վճարահաշվարկային համակարգի քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal։ ԱկնՔարտերից որևէ մեկը ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել և սպասել արշավի ավարտին՝ հունվարի 31-ին, որից հետո Բանկը 15-օրյա ժամկետում քարտապանների էլեկտրոնային հասցեներին ուղարկելու է պրոմոկոդ։

15 հաջողակները, որոնք ձեռք կբերեն նվերներից որևէ մեկը, կորոշվեն փետրվարի 27-ին ժամը 15:00-ին Ֆասթ Բանկի Youtube-յան պաշտոնական էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ձեռք բերել միայն մեկ նվեր։ Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն նաև Ֆասթ Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (LI, FB, Insta)։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է